Արմինֆո. Ինչպես է ստացվել, որ վաճառվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատունը, իսկ իրավապահների աչքից վրիպել է։ Եվ արդյո՞ք կոռուպցիոն դրսևորումներ չկան Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցի 5 մլրդ դրամով վաճառելու առնչությամբ՝ այն դեպքում, երբ այն գնահատվել է 15,8 մլրդ դրամ: Ապրիլի 25-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այդ հարցով դիմել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Վարդապետյանի խոսքով ՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասով կա ընթացիկ վարույթ, որը շարունակվում է շուրջ 3 տարի: Ընդ որում, ինչպես նշել է գլխավոր դատախազը, եթե խորհրդարանականին հետաքրքրում են գործի մանրամասները, ապա կարելի է գրավոր հարցում կատարել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ տեղեկատվությունը փակ է, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիք հասկացությունը, հավելել է նա։
Ինչ վերաբերում է 5 մլրդ դրամով Golden Palace հյուրանոցային համալիրի վաճառքին, ինչպես նշել է Աննա Վարդապետյանը, ինքը դրանում կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, ինչպես նաև՝ գնորդի կողմից իր պարտավորությունների կատարման առնչությամբ: "Պետական գույքի կառավարման կոմիտեն նույնպես չի ահազանգել վճարումների ուշացման մասին", - նշել է նա։