Արմինֆո. Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձել միջազգային գոտու հաղթող՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևին։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, մենամարտը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» մարզահամալիրում՝ բաարձր մրցակցության մթնոլորտում։ Յուրի Սաքունցը հաղթանակը նվիրել է հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին, նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Բռնցքամարտիկը նաեւ նշել է, որ այդ հաղթանակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խորհրդանշական է իր եւ ողջ ազգի համար։
«Սա երկար ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բայց առավել քան երբևէ, այսօր այն ունի հոգևոր իմաստ։ Ես այն նվիրում եմ հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքի ուժեղացմանը՝ Հայաստանից, թե սփյուռքից։ Նրանց ոգին միշտ ուղեկցում են ինձ ռինգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության, ուժի և հավատքի համար», - հայտարարել է Սաքունցը։
Նշենք, որ Յուրի Սաքունցը փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն է, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ձեռնամարտի աշխարհի և փաուերլիֆթինգի Եվրոպայի չեմպիոն: Բացի այդ, նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ ութ բացառիկ նվաճումների համար: