Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
"Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանության հետևանքով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին։ 2022 թվականին Հայաստան կատարած իմ այցի ժամանակ մեծ պատիվ ունեցա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այդ հանցագործության զոհերի հիշատակին։ Կարևոր է, որպեսզի մենք շարունակենք պայծառ լույս սփռել պատմության այս մութ էջի վրա: 2019 թվականին դեմոկրատական Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը դարձավ ճշմարտության պատմական և վաղուց հասունացած ճանաչում և մարդու իրավունքներին անմնացորդ նվիրվածության հաստատում", - նշել է Փելոսին։