Արմինֆո. Ողջ Ֆրանսիան շարունակում է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն։
"1915 թվականի ապրիլի 24-ի սարսափելի օրվանից 110 տարի անց ողջ Ֆրանսիան շարունակում է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Աջակցենք Հայաստանին ճշմարտության, արդարության և խաղաղության պաշտպանության գործում", - գրել է դիվանագետը։
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն աջակցություն էին հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ: Ֆրանսիայի ողջ տարածքում անցկացվել են հիշատակի միջոցառումներ։