Արմինֆո.Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակ, որտեղ մարտի 29-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վրան է տեղադրել և արցախցիների հիմնարար իրավունքների ապաահովման պահանջով ակցիա է իրականացնում:
Արցախի նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությանը,՝ անկախ այն բանից, թե Խորհրդի կողմից հետագայում ինչ որոշում կկայացվի:
"Ես մանրամասն տեղյակ եմ տարվող աշխատանքի, ձեր որոշումների, առաջարկվող տարբերակների մասին։ Հայաստանի կառավարության առաջարկած ծրագրերը բազմաթիվ խնդիրներ ունեն։ Ես արդեն ասել եմ, որ բնակարանային ծրագիրն ի սկզբանե ձախողվել է", - ասել է Արցախի նախագահը։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով, լրագրողներին խնդրել են լքել վրանը