Արմինֆո. Իտալիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցերում:
"110 տարի առաջ ՝ Հայոց ցեղասպանություն։ Սա պատմական վերք է, ողբերգություն, որը խլեց մեկուկես միլիոն կանանց և տղամարդկանց կյանքեր, զոհեր, որոնք արդարություն և ճշմարտություն են պահանջում ։ Ողբերգություն, որը չի կարելի մոռանալ, այլ պետք է հիշել և փոխանցել մեր երեխաներին", - գրել է Իտալիայի փոխվարչապետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: