Արմինֆո. Փասադենայի (Կալիֆորնիա նահանգ) քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նա ընդգծել է, որ Փասադենան միասնական է հայ ժողովրդի հետ՝ ի հիշատակ 1,5 միլիոն մարդու կյանք խլած ողբերգության:
"Պետք է միշտ ասել ճշմարտությունը, դիմակայել ժխտողականությանը և թույլ չտալ նման վայրագությունների կրկնություն։ Թող այս ամսաթիվը լինի ոչ միայն անցյալի մասին հիշողություն, այլև՝ արդարության, կարեկցանքի և խաղաղության կոչ", - ասել է Գորդոն:
Հիշեցնենք, որ 2019 թվականին ԱՄՆ Սենատը չորրորդ փորձից, սակայն միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Թիվ 150 բանաձևը նախաձեռնել և ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը:
Արդեն 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Իր հայտարարության մեջ ԱՄՆ ղեկավարը նշել էր, որ նրանք, ովքեր այդ օրը հիշում են զանգվածային սպանությունների զոհերի մասին, պարտավորություն են ստանձնում թույլ չտալ նման վայրագությունների կրկնություն: