Արմինֆո. Մենք տեսնում ենք, որ Ցեղասպանության չդատապարտումը հանգեցնում է դրա կրկնության աշխարհի տարբեր անկյուններում, և մենք ականատես եղանք այդ իրադարձություններին Արցախում։ Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողներին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշել է, որ այստեղ է եկել արցախցի գործընկերների հետ ՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը և դատապարտելու կատարվածը։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, թե 1915թ. ցեղասպանության ճանաչման հարցն իրենց համար առաջնահերթություն չէ, Շահրամանյանը պատասխանել է, որ ՀՀ կառավարության հայտարարություններին պետք է գնահատական տան Հայաստանի քաղաքացիները: «Դուք տեսնում եք, որ հազարավոր մարդիկ այցելում են համալիր և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերին: Դա անհնար է մոռանալ, անհնար է մոռացության մատնել ցեղասպանությունը>, - ընդգծել է Արցախի նախագահը։