Արմինֆո. Հույները հալածանքների ու ցեղասպանության ցավը կիսում են Հայաստանի ժողովրդի հետ։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
"Մենք խորին հարգանքով ենք նշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հույները հալածանքների ու ցեղասպանության ցավը կիսում են Հայաստանի ժողովրդի հետ։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտքն է", - գրել է նա: