Արմինֆո. Ժողովրդավարական երկների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, արձագանքելով այն հայտարարությանը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ապրիլի 23-ին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը ջահերով երթի մասնակիցների կողմից:
«1984թ. օգոստոսի 22-ին 28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնն ի նշան Ռեյգանի դեմ բողոքի այրեց ԱՄՆ դրոշը: Այդ արարքի համար Տեխասի նահանգային դատարանը դատապարտեց Ջոնսոնին 1 տարվա ազատազրկման և նշանակեց 2000 դոլար տուգանք:
Տարիներ անց` 1989թ. ԱՄՆ գերագույն դատարանը արդարացրեց ամերիկացուն, սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է, որը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրությամբ (1-ին ուղղմամբ):
Ժողովրդավարական երկների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ», - ընդգծել է փաստաբանը: