Արմինֆո. Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և այդ ոճրագործության դատապարտումը ողջ մարդկության, պետությունների և բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտքն է: Այդ մասին ասվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում:
Դիվանագիտական ներկայացուցչությունում հիշեցրել են, որ Լեհաստանի Սեյմը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 2005թ. ապրիլի 19 - ին: "Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին", - ասվում է հայտարարության մեջ: