Արմինֆո. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել մարդկության անունից գործել հանուն ճշմարտության և արդարության:
"110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր ՝ ապրիլի 24-ին, հիշատակի ազգային օրը, եկեք հիշենք բոլոր զոհերին և վառ պահենք նրանց հիշատակը: Եկեք շարունակենք գործել մարդկության անունից, հանուն ճշմարտության եւ արդարության", - X-ի իր միկրոբլոգում գրել Է Ֆրանսիայի նախագահը: