Արմինֆո. Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի 110-րդ տարելիցը նշվում է այսօր՝ ապրիլի 24-ին:
Սգո արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, կառավարության անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ: Նրանց անունից ծաղկեպսակներ են դրվել Հայոց ցեղասպանության հուշաահամալիրում։
1915 թ. ապրիլի 24-ին Պոլսում թուրքական իշխանությունների հրամանով ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ բանաստեղծներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, խմբագիրներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ ։ Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին։
Հայ մտավորականների բնաջնջումն իր հայրենիքում հայ ժողովրդի բնաջնջման համակարգված հրեշավոր ծրագրի մի մասն էր ։ Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 1,5 մլն հայ, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը ծրագրվել և իրականացվել է թուրքական պետության կողմից։
1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր ' Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Այսպիսով քանդվեց խորհրդային իշխանության տարիներին այդ հարցի շուրջ ստեղծված լռության պատը։
Նշենք, սակայն, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դուրս է մնացել Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգի առաջնային ուղղություններից, ինչը կտրուկ բացասական արձագանք է հաարուցել ընդդիմության շրջանում, որը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Կիպրոսը, Բելգիան, Նիդերլանդները, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը և այլն, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: