Արմինֆո.Ադրբեջանում ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին Հայաստանի մասնակցությունը կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում ՝ անվտանգության միջոցառումներից: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
"Կարծում եմ, որ որոշումները պետք է կայացվեն լիարժեք տեղեկատվության հիման վրա", - ասել է նախարարը, նշելով, որ որոշման մասին հանրությանը կհայտարարվի համապատասխան քննարկումներ անցկացնելուց հետո:
Նշենք, որ ԱՊՀ երկրների 3-րդ խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը 7 քաղաքներում, այդ թվում՝ օկուպացված Արցախում՝ "Հաղթանակ յուրաքանչյուր սրտում" կարգաախոսով։
Խաղերի մարզական ծրագրի շրջանակներում մրցումներ կկազմակերպվեն 23 մարզաձևերում, 12 մարզական օբյեկտներում: Սպասվում է մոտ 5500 մասնակիցների ժամանում՝ ոչ միայն ԱՊՀ երկրներից, այլև մի շարք այլ պետություններից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները, խաղերի բացման և փակման արարողությունը տեղի կունենա Գյանջայի կենտրոնական մարզադաշտում: