Արմինֆո. Ապիլի 22-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը ներկա է գտվել Հաագայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Երիտասարդությունը և ցեղասպանության կրթության կարևորությունը» խորագրով ոգեկոչման երեկոյին։
Ինչպես հաղորդում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպան Բիյագովն իր ելույթում անդրադարձ է կատարել կրթության կարևորությանը՝ ընդգծելով դրա անկյունաքարային դերը՝ ցեղասպանության սպառնալիքի վերացման, կանխարգելման և դատապարտման հարցում։
Ելույթներով հանդես են եկել նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Իսա Կահրամանը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սինան Ջանը, պատմաբան Դիրկ Ռոդզանթը և այլոք։
Երեկոն, ինչպես նաև ուղեկցող մշակութային ծրագիրը կազմակերպվել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ջանքերով։