Արմինֆո. Ապրիլի 23-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս՝ Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Օլանդի հետ։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած երկու այցերը, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման հարցում նախագահ Օլանդի ստանձնած հանձնառության գործնական դրսևորումներն էին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով ակտիվորեն զարգացող համագործակցությանը։