Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին՝ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
"Խորապես վշտացած եմ Պահալգամի հրեշավոր ահաբեկչությունից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են", - ասվում է X-ում վարչապետի գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ գրոհայիններ հարձակվել են քաղաքացիների վրա: Ինչպես հաղորդում են հնդկական լրատվամիջոցները, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ: Հաղորդվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Հնդկաստանում ահաբեկչական ճանաչված "Դիմադրության ճակատ" (The Resistance Front, TRF) ապստամբ խմբավորումը, որին աջակցում է Պակիստանը: