Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Հնդկաստանին ՝ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
"Ցնցված ենք Պահալգամի սարսափելի ահաբեկչության լուրից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ահաբեկչության ցանկացած ձևի դեմ պայքարում", - ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան (X) գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ գրոհայիններ հարձակվել են քաղաքացիների վրա: Ինչպես հաղորդում են հնդկական լրատվամիջոցները, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ: Հաղորդվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Հնդկաստանում ահաբեկչական ճանաչված "Դիմադրության ճակատ" (The Resistance Front, TRF) ապստամբ խմբավորումը, որին աջակցում է Պակիստանը: