Արմինֆո. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և բյուրոյի անդամ, Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Ինչպես հաղորդում Է «Գանձասար» համայնքային թերթը, հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համահայկական խնդիրներին, մասնավորապես, Հայաստանում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքին, սփյուռքի համախմբմանը և Հայաստան - Սփյուռք միասնության անհրաժեշտությանը, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց բախվում են հայ ժողովուրդն ու Հայաստանը:
Քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը և Մերձավոր Արևելքում հայկական համայնքների վիճակը: Բարձրացվել է վերջերս Վատիկանի Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող պատանդների և նրանց նկատմամբ բեմադրված "դատավարության" հարցը: