Arminfo.info


 Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025 16:49
Մարիաննա Մկրտչյան

Մի խումբ լրագրողական ՀԿ-ներ Հայաստանի կառավարությունից պահանջել են կասեցնել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի ստեղծումը

Մի խումբ լրագրողական ՀԿ-ներ Հայաստանի կառավարությունից պահանջել են կասեցնել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի ստեղծումը

Արմինֆո.Մի խումբ լրագրողական ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որում կառավարությունից պահանջել են ժամանակավորապես կասեցնել ապրիլի 17-ին ընդունված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին»  որոշման կատարումը և վերանայել դրա հիմքում դրված մոտեցումները:

 

ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 17-ին Կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն:

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանություններին, որ տարիներ առաջ նրանց ներկայացուցիչների և լրագրողական հասարակական կառույցների ղեկավարների միջև քննարկումներ են ընթացել մեդիային պետական աջակցություն ցուցաբերելու և այդ նպատակով մշտական գործող հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։ Այդ գաղափարը լավագույնս իրագործելու նպատակով մեր կողմից կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրություններ, որոնք կարևոր են Հայաստանի համար օպտիմալ մոդել մշակելու տեսանկյունից։ Ցավոք, վերոհիշյալ գործընթացը դադարեցվեց, իսկ այն վերսկսելու մեր փորձերին իշխանությունն առայժմ չի արձագանքել։  Փոխարենը Կառավարությունն առանց պատշաճ քննարկումների ընդունում է անակնկալ որոշում՝ միայն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մեդիային աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս գաղափարը որևէ կապ չունի նախորդ գործընթացների հետ, ինչի առնչությամբ հայտնում ենք մեր ափսոսանքն ու մտահոգությունը։

 

Դեռևս 2022 թվականին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ԶԼՄ-ների հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն կամ ոլորտին վերաբերող որոշում կյանքի չի կոչվի առանց մասնագիտական հասարակական կառույցների հետ քննարկման և գործակցության։ Այդ առնչությամբ ստորագրվել է եռակողմ Հուշագիր ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և 10 լրագրողական կազմակերպությունների միջև։ Ընդ որում, այդ փաստաթղթի տակ Արդարադատության նախարարության՝ որպես մեդիայի հարցերով պրոֆիլային մարմնի ստորագրությունը ենթադրում էր, որ տվյալ կառույցը ներկայացնում է Կառավարությունը, սակայն իրականում ստացվում է, որ Հուշագրի դրույթներին որոշ չափով հետևում է միայն այդ նախարարությունը։ Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ մեդիա ոլորտում հետևողական, հայեցակարգային քաղաքականություն իրականացնելու և օրենսդրական բարեփոխումներ կատարելու վրա։

 

Մենք արձանագրում ենք, որ Կառավարության վերոհիշյալ որոշման ընդունմամբ իշխանությունը խախտել է Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունը, ինչն առաջին դեպքը չէ. նույնը տեղի է ունեցել անցյալ տարի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե ստեղծելու և դրան նախորդող օրենսդրական փոփոխությունների գործընթացում։

 

«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշումը, ինչպես նաև ինդուստրաիալ կոմիտեի ձևավորման օրենսդրական կարգավորումները պետք է դառնային մեդիա ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչներ և արդիական հայեցակարգային մոտեցումների արդյունք։

 

Վերջիններս, իրենց հերթին, ենթադրում են միջազգային միտումներին համահունչ ներառական գործընթացներ և տեխնոլոգիական հարթակների միջև ընտրողականության բացառում։ Մինչդեռ երկու դեպքում էլ նախաձեռնությունները հասցեագրված են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին։

 

Մենք կարևորում ենք հանրօգուտ բովանդակության լայն տարածմանը նպաստելու և այդ նպատակով աջակցություն տրամադրելու պետության պատրաստակամությունը, հատկապես ԱՄՆ միջազգային աջակցության կտրուկ նվազեցման պայմաններում, սակայն հաշվի առնելով նաև լսարանի սպառողական կողմնորոշումներում տեղի ունեցող փոփոխությունները՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին։

 

Մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու և տարածելու համար գոյություն ունի Հանրային հեռուստառադիոընկերություն, և հարց է առաջանում, թե արդյո՞ք այն բավարար կերպով չի կատարում իր այդ առաքելությունը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառները, և արդյո՞ք դրանց հաղթահարմամբ չէ, որ պետք է զբաղվել առաջնահերթ։ Կամ եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ։

 

Բացի այդ, ըստ օրենքի, լիցենզավորված մասնավոր հեռուստաընկերությունները մրցույթների միջոցով արդեն իսկ ստացել են արտոնություններ, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք, և դրա դիմաց պարտավորված են ապահովել մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ՝ շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոս ծավալով, և հիմա ենթադրվում է գումարներ հատկացնել այն գործառույթի համար, որն այդ ընկերությունները պարտավոր են իրականացնել օրենսդրորեն և որն ի սկզբանե լիցենզիա ստանալու պայման է եղել։

 

Նշված խնդիրների հիմքում մեդիա ոլորտի օրենսդրության նկատմամբ հատվածային, ոչ հայեցակարգային վերաբերմունքն է։ Այն դրսևորվել է, մասնավորապես, 2020թ․ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում՝ հանրային մուլտիպլեքսի ձևավորմանը և վերգետնյա հեռարձակման համար թվային ծառայություններին վերաբերող անարդյունավետ լուծումներով, որոնց մասին այն ժամանակ էլ բարձրաձայնում էինք։ Ցավոք, այսօր էլ նույն միտումների ականատեսն ենք դառնում։ Ակնհայտ է նաև մեկ այլ էական հանգամանք․ հիմնադրամի կանոնադրության նախագծի մեջ մի կողմից նշվում է, որ անթույլատրելի է միջամտությունը հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, մյուս կողմից՝ որ աջակցությունը միտված է պետության ուղերձները հանրայնացնելուն։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա կյանքի կոչվելու այսօրվա բևեռացված հեռարձակման ոլորտում։

 

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը․ժամանակավորապես կասեցնել ապրիլի 17-ին ընդունված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման կատարումը և վերանայել դրա հիմքում դրված մոտեցումները; նախաձեռնել քննարկումներ շահագրգիռ շրջանակների հետ՝ այդ որոշման հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը վերլուծելու նպատակով; հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ մշակել՝ ամբողջ մեդիաոլորտի զարգացման և այդ նպատակով պետական աջակցություն իրականացնելու համար»։

 

Հայտարարության ներքո ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը,  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը,  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ը,  Գորիսի մամուլի ակումբը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստիՀայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերըԿոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը
ՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգըՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգինՖրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է