Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: