Արմինֆո.Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող քաղաքացիների անվճար տեղափոխում Հրազդանի մարզադաշտից՝ երկու երթուղով։
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, ավտոբուսները կշարժվեն ապրիլի 24-ին ՝ ժամը 08:30-ից մինչև երեկոյան 22: 00-ն:
"Թիվ 1 երթուղին երթևեկելու է հետևյալ ուղղությամբ. "Հրազդան" մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ - Արգիշտի փող. - Իտալիայի փող. - Խորենացու փող. - Ագաթանգեղոսի փող. - մետրոյի "Զորավար Անդրանիկ" կայարան: Վերադարձ Ագաթանգեղոս փողոցով-գր. Լուսավորիչ-Արգիշտի փողոց - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - "Հրազդան" մարզադաշտ:
Թիվ 2 երթուղի. "Հրազդան" մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոյի "Բարեկամություն" կայարան", - հաղորդել են քաղաքապետարանից: