Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ: Անհնար է մոռանալ Նորին սրբության կարկառուն առաջնորդությունը, որն ուղղված է երկրի վրա խաղաղության և արդարության հաստատմանը: Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս ծանր կորստի կապակցությամբ", - գրել է նա X միկրոբլոգում։
Նախօրեին Սուրբ զատկի պատարագի ժամանակ հնչել էր Հռոմի պապի ուղերձը, որում նա Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կոչ էր արել: Նրա զատկական ուղերձում ասվում էր, որ նա աղոթում է երկու երկրների միջև վերջնական հաշտության և տարածաշրջանի վերականգնման համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: