Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։
"Միանում եմ ողջ աշխարհի մարդկանց՝ սգալով Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ ։ Նա միավորել է բազմաթիվ հայերի սրտերը հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողել 2016 թվականին Հայաստան կատարած իր այցի մասին: Թող Առաքելական թափուր աթոռի ժառանգությունը մեզ տանի դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես ասված էր նրա վերջին Զատկական ուղերձում", - գրել է Միրզոյանն իր թվիթերյան (X) էջում։
Ֆրանցիսկոս պապը մահացել է այսօր առավոտյան՝ 88 տարեկան հասակում: Նախնական տվյալներով ՝ Հռոմի պապը կաթված է ստացել։ Նա գահին էր 2013 թվականից։