Արմինֆո. Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ինչպես հաղորդում է Vatican News-ը, այդ մասին ապրիլի 21-ի առավոտյան հաղորդել է Հռոմի Սրբազան Եկեղեցու կամերլենգո կարդինալ Քևին Ֆարելը:
"Սիրելի եղբայրներ եւ քույրեր, խոր վշտով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան հայր Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր առավոտյան ժամը 7: 35-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը վերադարձավ Երկնային հոր տուն: Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա եկեղեցուն ծառայելուն: Նա մեզ սովորեցնում էր ապրել Աավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և սիրով բոլորի, հատկապես ամենաաղքատների և մերժվածների հանդեպ։
Մեծ երախտագիտությամբ Տեր Հիսուսի ճշմարիտ աշակերտի իր օրինակի համար մենք Ֆրանցիսկոս պապի հոգին վստահում ենք Աստծո անսահման ողորմած սիրուն", - հայտնել Է Ֆարելը։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 2013 թվականին և առաջին հովվապետն էր նոր աշխարհի երկրներից ՝ ծնունդով Արգենտինայից: Վերջին ամիսներին Հռոմի պապը տառապում էր թոքաբորբից։ Նրա վերջին հայտնվելը հանրության առջև տեղի է ունեցել նախօրեին:. Նա հավատացյալներին դիմել է զատկական ավանդական ուղերձով, նաեւ աղոթել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար: