Արմինֆո. Ապրիլի 19-ին Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը պաշտոնապես երդվել է: "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամները նիստին չեն մասնակցել։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում Հայաստանում կառավարող ՔՊ կուսակցությունը պարտություն է կրել։ "Միասնություն" դաշինքը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, և Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձել է համայնքի ղեկավար: