Արմինֆո. Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան հրամանագրեր է ստորագրել նախարարների կաբինետի կազմի ձևավորման մասին:
Ինչպես հաղորդում է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը, կառավարության կազմում է նաև Հանրային պալատի անդամ, գործարար Վարազդատ Մինոսյանը: Նա նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ։