Արմինֆո. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին»: Մեր թիմակից Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր», - հաղորդել է "Մայր Հայաստան" շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի (Sona Aghekyan)-ի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պարզ ասած` ավագանու անդամի մանդատից զրկելու) մասին որոշումը», - նախօրեին սոցցանցում հաղորդել էր փաստաբան Վահե Գրիգորյանը, ով Վարչական դատարանում ներկայացնում և պաշտպանում էր Սոնա Աղեկյանի իրավունքներն ու ազատությունները:
Հիշեցնենք, որ Աղեկյանին, ինչպես և մի շարք այլ ընդդիմադիր գործիչների, լիազորություններից զրկել էին Երևանի ավագանու 2024 թվականի փետրվարի նիստում: Համապատասխան որոշումների նախագծերի հիմնավորումներում նշվել է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են դադարեցվել ավագանու ձայների մեծամասնությամբ, եթե պատգամավորը մեկ նստաշրջանի ընթացքում չի մասնակցել ավագանու նիստերի, քվեարկությունների կամ հանձնաժողովների նիստերի ավելի քան կեսին: