Արմինֆո.Կառավարության աայսօրվա նիստում գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: