Արմինֆո."Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 13-20-ը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են փառատոնի մամուլի ծառայությունից, այս տարի փառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր ողջ աշխարհից, ինչպես նաև Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններում ուշադրության արժանացած աշխատանքներ:
Ըստ աղբյուրի ՝ կինոփառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կինոյի հայտնի գործիչներ, ովքեր իրենց փորձն ու արվեստը կկիսեն կինեմատոգրաֆի սիրահարների հետ:
Փառատոնի առավել մանրամասն ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ: