Արմինֆո.Ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Մետցդորֆը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Այդ մասին Մետցդորֆը հաղորդել է Twitter-ի (X) իր էջում:
"Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում լինելու համար։ Ինձ հաջողվեց Երևանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի վտարանդի նախագահի հետ։ Ադրբեջանը հայերի էթնիկ զտում է իրականացրել այդ տարածաշրջանում։ Ֆրանսիան չպետք է զիջի այս բռնապետության ռեժիմներից ոչ մեկին, որն ապակայունացնում է մեր տարածքները ողջ աշխարհում", - գրել է նա՝ հրապարակելով հանդիպման լուսանկարը։