Arminfo.info


 Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025 11:52
Մարիաննա Մկրտչյան

Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման գործում, կարծում է Միրզոյանը

Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման գործում, կարծում է Միրզոյանը

Արմինֆո. Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: ԱԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է հարցազրույցի հայերեն տեքստը.

 

Հարց (Habertürk). Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։

 

Արարատ Միրզոյան Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է։

Ես հանդիպում եմ ունեցել նախարար Ֆիդանի հետ։ Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ։

 

Հարց (Habertürk). Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել, գուցե մատնանշել որոշակի արդյունքներ։

 

Արարատ Միրզոյան Տեսեք, եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:

 

Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։

 

Բայց միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին, այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։

 

Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ։

 

Հարց (CNN Türk). Այսօրվա պանելային քննարկման ընթացքում Դուք արդեն անդրադարձել եք այդ հարցին, սակայն եթե հնարավոր է, կցանկանայի խնդրել՝ արդյոք կարող եք հավելյալ տեղեկատվություն ներկայացնել։ Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ավարտված են, և կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Կխնդրեի նշել՝ որ փուլում է գտնվում այդ գործընթացը։ Ո՞րն է հիմնական խոչընդոտը ստորագրման համար։ Արդյոք սկսվել կամ շարունակվում են քննարկումներ ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ։ Հնարավո՞ր է, որ ստորագրումը կայանա Թուրքիայում։ Թե՞ գործընթացը հայտնվել է փակուղում։

 

Արարատ Միրզոյան Իհարկե, սա կարևոր հարց է, և ես չեմ պատրաստվում չանդրադառնալ դրան։ Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո, մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։

 

Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։

Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, իսկ Մինսկի խումբը ստեղծված է հենց հակամարտության համար, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է։ Բայց մենք պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ՝ ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ նախ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը՝, և ապա համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսել մեր պատրաստակամության վերաբերյալ։

 

Մեր ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նրանք պահանջում են փոփոխություն մեր Սահմանադրության մեջ: Նրանք ասում են, որ մեր Սահմանադրության մեջ, դրա նախաբանի մասում, մենք ունենք հղում մեր Անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, և որում, ըստ նրանց, մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ: Ավելին, համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, անդրադառնում է այդ խնդրին: Այսպիսով, իրավիճակը լիովին հասկանալու համար՝ այստեղ ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ:

 

Այսպիսով, համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին։

Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը՝ այսինքն, չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։

Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ տեսականորեն, իհարկե, չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Եվ սա, պետք է նշեմ, իրոք ուշագրավ հանգամանք է։ Մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը կարծիք է ներկայացրել նման հարցի վերաբերյալ։ Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում մեջ մեր երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմա-Աթայի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։

 

Այսպիսով, կրկին, փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, խնդիր չկա:

Զուգահեռաբար, մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: Եվ, կրկին, բացատրեմ: Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով, իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու՞ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում: Որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում՝ մեր Սահմանադրության դեպքում, լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ:

Վերադառնալով հիմնական հարցին՝ պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական։

 

Հարց (CNN Türk). Ինչպե՞ս պետք է հասկանալ սա։ Բանակցությունները շարունակվո՞ւմ են։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեք ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։

 

Արարատ Միրզոյան. Այո, ներեցեք, մոռացել էի այդ հատվածի մասին. կարծում եմ՝ կարևոր է բոլորի համար՝ հասկանալ բոլոր նրբությունները, հակառակ դեպքում չեք ունենա ներկա իրավիճակի մասին հստակ պատկեր: Այո, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։

 

Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ: 

 

Լրագրող (Reuters). Պարոն նախարար, ուզում եմ շարունակել իմ գործընկերոջ առաջին հարցը։ Ի դեպ, ես նաև հետևել եմ ձեր հետաքրքիր բանավեճին Ջեյհուն Բայրամովի և ձեր վրացի գործընկերոջ հետ։ Ինչպես դուք բացատրեցիք, Ադրբեջանի կողմից կա հստակ պահանջ՝ փոխել ձեր Սահմանադրությունը։ Այսպիսով, կարճ հարց. դուք կդիտարկեի՞ք Սահմանադրական փոփոխություն։ Ի նկատի ունեմ, խոսակցություններ կային հանրաքվե անցկացնելու մասին։ Այսպիսով, դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, թե ոչ։

 

Արարատ Միրզոյան. Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս Սահմանադրության փոփոխություն, այլև նոր Սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է Սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, և ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին: Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով, 2018-ից մենք պնդում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա։

 

Բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին՝ ուզում եմ ընդգծել, որ առկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սպասել, մինչև բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ գտնվեն, և միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։ Երկրորդը՝ գործել հիմա՝ չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաև պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար՝ նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը, և այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի, հետ նայելով, կտեսնենք, որ կառուցել ենք ամուր ու կայուն կամուրջ։ Հետևաբար, մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա։

 

Լրագրող (Middle East Eye). Արդյո՞ք Դուք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները, ոչ միայն ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությունների, կամ ԵԱՀԿ առաքելության, կամ նույնիսկ ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ, չնայած որքանով, որ ես հասկանում եմ ձեր մեկնաբանություններից, այս պահանջներից շատերն արդեն հասցեագրված են խաղաղության պայմանագրի շրջանակներում, Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք արվում են բարի մտադրություններով, թե՞ կարծում եք, որ Ադրբեջանն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ այստեղ։ Քանի որ, որքանով ինձ հայտնի է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանիորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ ձեզնից առաջ, և այնուհետև ներկայացրեց այդ պահանջները։ Եվ թվում է, թե, չնայած այն հանգամանքին, որ այս Նախաբանի շուրջ քննարկումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ, և երկու կողմերն էլ փորձում են գտնել լուծում, հարցը դեռ մնում է կախված պայմանագրի ճակատագրի վրա։ Իհարկե, իմ հարցը որոշ չափով ուշացած է, և ես այժմ փորձում եմ ավելի խորությամբ հասկանալ գործընթացը, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է, որ այն հանգեցնի սրացման։ Իհարկե, հույս ունեմ՝ ոչ, սակայն հետաքրքիր է՝ ո՞ր ուղղությամբ է դա ընթանում։ 

 

Արարատ Միրզոյան. Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մանրամասների անդրադառնալով՝ մասնավորապես Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ, հարկ է նշել, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն  այլևս չի լինի։

 

Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։

 

Օրինակ՝ եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։ Այս առումով կարելի է ասել, որ Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները: 

Լրագրող (Middle East Eye). Ձեր մեկնաբանություններից հասկանալի է, որ Ադրբեջանը դեռևս վերջնական պատասխան չի տվել հետագա հանդիպումների վերաբերյալ՝ թե որտեղ և ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճի՞շտ է։  

Արարատ Միրզոյան. Այո, այդ հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ։ 

Լրագրող (Middle East Eye). Կարծում եք՝ Թուրքիան կարո՞ղ է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով, և այդ հարցը քննարկել ե՞ք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ 

 

Արարատ Միրզոյան (CNN Türk). Այո, իհարկե։ Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է՝ Թուրքիան ասում է, այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։

 

Այսինքն, մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո։ 

 

Լրագրող (CNN Türk). Այսօր հանդիպումների ընթացքում որոշե՞լ եք ժամկետ, թե երբ երեք երկրները կարող են միասին հանդիպել։ Թե՞ կարծում եք, որ կարող է լինել այլ տարբերակ։ Նկատի ունեմ, ի՞նչ կարող է լինել Ադրբեջանի դիրքորոշման հիմքում։ 

 

Արարատ Միրզոյան. Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։ Հուսով ենք՝ այս գործընթացը կունենա դրական ավարտ։ 

 

Լրագրող (CNN Türk). Ի՞նչ ասաց Հական Ֆիդանը, երբ դուք ասացիք, որ եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, դա կարող է դրական ազդեցություն ունենալ մյուս կողմի վրա։ Ի՞նչ էր նրա պատասխանը։

 

Արարատ Միրզոյան. Այս հարցն արժի ուղղել մեր թուրք գործընկերներին։ Եթե ստանաք պատասխանը, խնդրում եմ կիսվեք ինձ հետ։

 

Լրագրող (Anadolu Agency). Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։ 

 

Արարատ Միրզոյան. Սա հետաքրքիր ասպեկտ է ամբողջ պատմության մեջ։ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Նկատի ունեմ՝ եթե չունենանք ընդդիմություն, որը արտահայտում է այլ տեսակետներ, ապա ինչպես կարող ենք ապահովել հասարակության զարգացումը ցանկացած հարցում։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։

 

Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին»։

 

Այսինքն, ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել և այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։

 

Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ՝ դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը։

 

Իրականում, այսօր հասարակական կարծիքն այս հնարավորության օգտին առավել մեծ աջակցություն է ցուցաբերում, քան երբևէ անցյալում։ Այսպիսով, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Կարող ենք կենտրոնանալ խոչընդոտների վրա, անցյալի, պատմության վրա, կամ կարող ենք կենտրոնանալ ներկայի վրա և միասին կառուցել ավելի լավ ապագա։ Մենք պետք է այս որոշումը համատեղվկայացնենք։ 

 

Լրագրող (Middle East Eye). Իսկ Թրամփի վարչակազմի հետ որևէ շփում ունեցե՞լ եք։ Քանի որ Բայդենի վարչակազմի հետ, ինչպես հայտնի է, դուք ստորագրեցիք մի քանի կարևոր փաստաթղթեր նախորդ վարչակազմի հեռանալուց առաջ։ Իսկ Թրամփի վարչակազմի հետ որևէ համագործակցություն եղե՞լ է։ Քանի որ, ինչպես գիտեք, այժմ շատ խոսակցություններ կան Վիտկոֆի Բաքու այցի մասին և հնարավոր՝ Աբրահամի համաձայնագրի ստորագրման կամ ստորագրման առաջարկի մասին, ինչը կարող է անվտանգության երաշխիքներ տալ Ադրբեջանին։ Եվ դա, իհարկե, կփոխի ուժերի հավասարակշռությունը հողի վրա և կուժեղացնի Ադրբեջանին ապագայում։ Թրամփի թիմի հետ որևէ շփում ունե՞ք։

 

Արարատ Միրզոյան. Այո, ունենք։ Մենք ունենք շփումներ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ողջունեց մեր հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա ինչու՞ ոչ։

 

Լրագրող (Habertürk). Դուք նշեցիք Ադրբեջանի պոտենցիալ փոփոխվող մտածելակերպը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հանրային կարծիքում հստակ տարբերություն կա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի միջև։ 

 

Արարատ ՄիրզոյանԳիտեք, ճիշտն ասած, որոշ վերքեր դեռ շատ թարմ են։ Եվ դա հեշտ չէ: Խնդիրները շատ զգայուն են երկու հասարակությունների համար, կարծում եմ, ոչ միայն հայ հասարակության համար։ Ես, հավանաբար, չպետք է կարծիք արտահայտեմ ադրբեջանական հասարակության կամ նրա հասարակական կարծիքի մասին։ Այսինքն, դա մի քիչ ավելի շատ ուսումնասիրություն կամ տեղեկատվություն կպահանջի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հայ հասարակության մեջ կա աջակցություն խաղաղության օրակարգին, ինչպես ասացի: Այս կարգավորման գործընթացն աջակցություն է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ վերքերը դեռ շատ թարմ են։

Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է արդյունքներ գրանցենք, սա է հիմնական հարցը։ Պետք է արդարացնենք սպասումներն, այլապես տրամադրությունները կարող են կրկին փոխվել։ Չեմ տեսնում էական տարբերություն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընկալումների մեջ, բացի այն փաստից, որ, ինչպես արդեն նշել եմ, հայ-ադրբեջանական թեմայի դեպքում վերքերը շատ թարմ են։ Կան դեռևս չլուծված մարդասիրական հարցեր։ Բայց, կարծում եմ, երկու դեպքերում էլ կա պատրաստակամություն։

 

Լրագրող (CNN Türk). Ուզում եմ հարցնել հետևյալը: Դուք ասացիք, որ վերքերը շատ թարմ են։ Բայց անցած ամիս Հայաստանի վարչապետ Փաշինյանը թուրքական ԶԼՄ-ին տված հարցազրույցում մի հայտարարություն արեց, որը լայնորեն մեկնաբանվեց որպես երկու երկրների հարաբերություններում նոր էջ սկսելու ազդակ։ Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ Կարո՞ղ է վերջապես կարգավորվել։

 

Արարատ Միրզոյան. Վարչապետն այդպես է ասել։ Ավելին, ես ինքս դա ասել եմ խորհրդարանում։ Բայց գիտեք, պատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն։ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։

 

Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում։

 

Լրագրող (Habertürk). Կարո՞ղ եք ասել, որ Հայաստանի վարչապետի այս մեկնաբանություններն աննախադեպ են հայկական կողմից ելույթ ունեցող պետական ​​այրերի համար։ 

 

Արարատ ՄիրզոյանԱյդպես ասելու համար պետք է մի փոքր խորանալ։ Կարծում եմ՝ նախկինում էլ են եղել նախանշաններ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մի անգամ մեզ հաջողվեց նույնիսկ արձանագրություններ ստորագրել, հետո դրանց չվավերացվեցին։

 

Լրագրող (Reuters). Վերադառնամ Թուրքիայի դերին։ Դուք ասացիք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը բնականաբար կխոսի Թուրքիայի անունից, ինչը մենք նրան հարցնելու ենք վաղը։ Բայց ես ուզում եմ հարցնել, արդյո՞ք Դուք խնդրել եք Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր այս դժվար ժամանակներում, երբ կարծես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում։

 

Արարատ Միրզոյան. Տեսեք, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։

Այսինքն, տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց կրկին, բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբԻնչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
Իրանում Հայաստանի դեսպանությունը ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հետևել պաշտոնական ցուցումներինԻրանում Հայաստանի դեսպանությունը ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հետևել պաշտոնական ցուցումներին
Իրանի օդային տարածքի փակումը հանգեցրել է Իրանի օդային տարածքի փակումը հանգեցրել է "Զվարթնոց" օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացիների հայտնվելուն. Հայաստանի ԱԱԾ
Մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՓաշինյանՄենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Փաշինյան
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է այնպիսի գործոնների առկայությունը, որոնք կասկածի տակ են դնում առաջընթացն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործումՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է այնպիսի գործոնների առկայությունը, որոնք կասկածի տակ են դնում առաջընթացն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործում
Հայաստանում ՌԴ դեսպան. Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխանության ապահովմանն աջակցելու համարՀայաստանում ՌԴ դեսպան. Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխանության ապահովմանն աջակցելու համար
Գումարի դիմաց բանակում ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը չի անցելԳումարի դիմաց բանակում ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը չի անցել
Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներումՋերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Սերգեյ Կոպիրկին. Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Հարավային Կովկասից, այլև չի թուլացնում իր ուշադրությունը ոչ տարածաշրջանի իրավիճակի, ոչ Հայաստանի հետ հարաբերությունների հանդեպՍերգեյ Կոպիրկին. Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Հարավային Կովկասից, այլև չի թուլացնում իր ուշադրությունը ոչ տարածաշրջանի իրավիճակի, ոչ Հայաստանի հետ հարաբերությունների հանդեպ
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համարԸնդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
Պաշտպանության փոխնախարար. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ էՊաշտպանության փոխնախարար. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է
Ռուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել Է ՌԴ ԱԳՆ՝ էթնիկ հայերի տեղափոխող ինքնաթիռների Բաքվում հարկադիր վայրէջքի առնչությամբՌուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել Է ՌԴ ԱԳՆ՝ էթնիկ հայերի տեղափոխող ինքնաթիռների Բաքվում հարկադիր վայրէջքի առնչությամբ
Արարատ Միրզոյան. Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Հնդկաստանի և Եվրոպայի փոխադարձ կապի համատեքստումԱրարատ Միրզոյան. Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Հնդկաստանի և Եվրոպայի փոխադարձ կապի համատեքստում
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողին բռնի ուժով դուրս են բերել ԱԺ շենքիցԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողին բռնի ուժով դուրս են բերել ԱԺ շենքից
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
ԱԺ խոսնակ. Իրանի դեմ Իսրայելի գործողությունները խաթարում են Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող գլոբալ ջանքերըԱԺ խոսնակ. Իրանի դեմ Իսրայելի գործողությունները խաթարում են Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող գլոբալ ջանքերը
ՀԱԵ Արցախի թեմ. Ադրբեջանը փորձում է յուրացնել Ծիծեռնավանքն Արցախում ՝ այն վերականգնելու ճանապարհովՀԱԵ Արցախի թեմ. Ադրբեջանը փորձում է յուրացնել Ծիծեռնավանքն Արցախում ՝ այն վերականգնելու ճանապարհով
Հայաստանը կողմ է քվեարկել Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևինՀայաստանը կողմ է քվեարկել Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևին
Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Իրանի վրա միակողմանի հարձակումըՀայաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Իրանի վրա միակողմանի հարձակումը
Վրաստանի հայ համայնքը ակցիա է իրականացրել ի աջակցություն ՀԱԵՎրաստանի հայ համայնքը ակցիա է իրականացրել ի աջակցություն ՀԱԵ
Թյուրքագետ. Եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ բախումը վերաճի լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է ՍյունիքըԹյուրքագետ. Եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ բախումը վերաճի լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը
Հայ փորձագետ. Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներինՀայ փորձագետ. Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածներին
«Հայաստան» դաշինքը բարեհաջող տապալեց թե՛ փողոցներ փակելու գործը, թե՛ իր իսկ կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովի աշխատանքը. Բաբկեն Թունյան«Հայաստան» դաշինքը բարեհաջող տապալեց թե՛ փողոցներ փակելու գործը, թե՛ իր իսկ կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովի աշխատանքը. Բաբկեն Թունյան
Երևանի Երևանի "Զվարթնոց" օդանավակայանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթները չեղարկվել են՝ Իրանի վրա Իսրայելի հարձակումների ֆոնին
Փաշինյանը կմեկնի Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետՓաշինյանը կմեկնի Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ
ՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներինՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներին
Արգիշտի Մեխակյանը կգլխավորի Արգիշտի Մեխակյանը կգլխավորի "Քաղաքացիական պայմանագրի" նախընտրական ցուցակը Վաղարշապատի արտահերթ ընտրություններում
Ընդդիմադիր. Առանց փողոցային պայքարի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց իրականացնելն անհնար էԸնդդիմադիր. Առանց փողոցային պայքարի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց իրականացնելն անհնար է
Հայաստանի ԱԳ նախարարը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովինՀայաստանի ԱԳ նախարարը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին
Բաքվում ՌԴ դեսպան. Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանըԲաքվում ՌԴ դեսպան. Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  13-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 13-ին
Թյուրքագետ. Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգներըԹյուրքագետ. Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները
Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է Պուտինին և ՄիշուստինինՓաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է Պուտինին և Միշուստինին
Փաշինյանը հավաստիացում է, որ կաթողիկոսի թեկնածու չունի, և իր օրակարգը թելադրված չէ ադրբեջանաթուրքական նարատիվովՓաշինյանը հավաստիացում է, որ կաթողիկոսի թեկնածու չունի, և իր օրակարգը թելադրված չէ ադրբեջանաթուրքական նարատիվով
Երևանում քաղաքային ավտոբուսի վարորդին անռչվող հերթական միջադեպն է տեղի ունեցելԵրևանում քաղաքային ավտոբուսի վարորդին անռչվող հերթական միջադեպն է տեղի ունեցել
Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասինTeam-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին
Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ինԱմերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
«Պարզից պարզ».ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ«Պարզից պարզ».ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ
Հայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել. նախարարՀայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել. նախարար
Օդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար․ՍիմիդյանՕդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար․Սիմիդյան
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները երկրի արգելոցային գոտիներում. նախարարՀայաստանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները երկրի արգելոցային գոտիներում. նախարար
«ՀայաՔվե» միավորումն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին«ՀայաՔվե» միավորումն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին
Կաթողիկոս. երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք պետք է պահենք միաբանությունը ազգային մեր կյանքումԿաթողիկոս. երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք պետք է պահենք միաբանությունը ազգային մեր կյանքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբTabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ
Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքըՄեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը
Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` ուսանելուԱննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` ուսանելու
Ռուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում ՀԱԵ-ինՌուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում ՀԱԵ-ին
Փաշինյանը շարունակում է ՀԱԵ դեմ արշավը․նա Մայր Աթոռից պատասխան է պահանջումՓաշինյանը շարունակում է ՀԱԵ դեմ արշավը․նա Մայր Աթոռից պատասխան է պահանջում
Ճամբարակում գազի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ. ՆԳՆՃամբարակում գազի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ. ՆԳՆ
ՀՅԴ. Բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչ ճանապարհով է առաջնորդում հայ հասարակությանըՀՅԴ. Բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչ ճանապարհով է առաջնորդում հայ հասարակությանը
Հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակըՀունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  11-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 11-ին
Սեյրան Օհանյան. գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի վարչապետի պատվերՍեյրան Օհանյան. գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի վարչապետի պատվեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում. ԿԳՄՍՆՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում. ԿԳՄՍՆ
Սարգսյանը կրկին Փաշինյանին կոչ է արել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթըՍարգսյանը կրկին Փաշինյանին կոչ է արել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթը
Սերժ Սարգսյան. այն ամենը, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, տեղավորվում է Սերժ Սարգսյան. այն ամենը, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, տեղավորվում է "իրական Հայաստանի" գաղափարի մեջ
Ժաննա Անդրեասյան. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա որևէ պարագայում չի կարող փոխվել Ժաննա Անդրեասյան. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա որևէ պարագայում չի կարող փոխվել
ՀԱԵ դեմ Փաշինյանի հարձակումները համընկել են արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված եկեղեցու նախաձեռնությունների հետ. ՀՅԴՀԱԵ դեմ Փաշինյանի հարձակումները համընկել են արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված եկեղեցու նախաձեռնությունների հետ. ՀՅԴ
Երևանում կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել, այդ թվում՝ տարեց կինԵրևանում կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել, այդ թվում՝ տարեց կին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը