Արմինֆո. System of a Down ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը մահ է մաղթել Նիկոլ Փաշինյանին ՝ Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու փորձերի համար:
Օդաջյանն իր Instagram-ում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի խաչ քաշած լուսանկարը և գրել. "Ես լաց եմ լինում, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է Ցեղասպանության պատմությունը, իսկ նա, ով ջնջում է այդ պատմությունը, արժանի է մահվան":
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության պատմական փաստը և այդ հարցում հնչեցրել թուրքական պատումներ: Ավելին, Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այլևս երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։