Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում մշտապես դիմում է տարատեսակ հնարքների: Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտարարել է "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
"Սկզբում հետևում են պնդումներ, թե մենք ոչ մի դեպքում չենք ընդունում Բաքվի պահանջները, հետո այդ պնդումները փոխվում են՝ գուցեեւ ընդունենք, հիմա խոսվում է կիրառման հնարավորության մասին, և, ի վերջո, այդ ամենն իր արտացոլումը կգտնի խաղաղության պայմանագրի տեքստում: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության գոյության համար միակ վտանգը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն է", - նշել է ընդդիմադիրը, հավելելով, որ Բաքվի պահանջները ոչ թե Ադրբեջանի պահանջներն են, այլ Նիկոլ Փաշինյանի մոլուցքը։
Մամիջանյանն ընդգծել է, որ գործող կառավարության ղեկավարը ցանկանում է պատմության մեջ մտնել որպես Չորրորդ հանրապետության հիմնադիր: "Ուզում եմ ամենայն լրջությամբ հանգստացնել նրան. նա արդեն պատմության մեջ է մտել որպես դավաճան", - նշել է ԱԺ պատգամավորը: