Արմինֆո. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
"Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը և ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց և ռազմագերիներին", - գրել է Բոյոնը:
Օրեր առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրովը նույնպես Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ևս Ադրբեջանին կոչ էր արել խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ և ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը: