Արմինֆո.ՀՀ դատախազությունն օրենքով սահմանված կարգով քննել է Արցախի ժողովրդի հաանդեպ թշնամանքի խոսքի տարածման վերաբերյալ ներկայացված հաղորդումը: Այդ մասին «Փաստինֆո»-ին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Երևանում հաջորդաբար երկու բողոքի ակցիա է անցկացրել՝ ՀՀ ԱԳՆ և ՀՀ գլխավոր դատախազության շենքերի դիմաց: Դիմելով Գլխավոր դատախազությանը՝ արցախցիները պահանջել են կանխել Լեռնային Ղարաբաղից փախստականների հանդեպ ատելության խոսքը։ Դիմումում նշված են փախստականների նկատմամբ թշնամանքի դրսևորման դեպքեր, այդ թվում՝ հայ պաշտոնյաների կողմից։