Արմինֆո.Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Նախագահ ընտրվելուց հետո սա Կավելաշվիլիի առաջին արտասահմանյան այցն է։
Ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, այցի շրջանակում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև վարչապետի և խորհրդարանի ղեկավարի հետ: Հանդիպման շրջանակներում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի նախագահը ապրիլի վերջին կայցելի նաեւ Հայաստան: Այցի ամսաթիվը դեռ որոշված չէ ։