Արմինֆո. Կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանման պայմանագրի շրջանակներում ԱրարատԲանկը ՎԶԵԲ-ի հետ հանդես է գալիս բիզնես վարկի/լիզինգի նոր առաջարկներով։
Էներգաարդյունավետ գործելաոճ, վերականգնվող էներգետիկա և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում բիզնես վարկը/լիզինգը տրամադրվում է 10,000-ից մինչև 3,000,000 եվրո, կամ համարժեք ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ։ Վարկը/լիզինգը տրամադրվում է մինչև 35% միանվագ հետվճարի (cashback-ի) հնարավորությամբ:
Վարկառուները՝ կանաչ տեխնոլոգիաներ արտադրողներ, մատակարարներ կամ ծառայություն մատուցողներ են՝ մեր երկրում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր ու գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք։
«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրի շրջանակում վարկի/լիզինգի նպատակը հիմնական միջոցների ձեռքբերումն է՝ տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։ Վարկի նպատակներից մեկն է նաև հիմնական միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքի մարումը։ Հետվճար տրամադրվում է վարկի գումարի մինչև 15%-ի չափով։
Վարկառուներին տրամադրվում է հավելյալ
GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային ներդրումների շրջանակը լայն է՝ արևային կայաններից մինչև էլեկտրոմոբիլներ․․․
Կանաչ վարկերի եւ կանաչ տնտեսության ներդրումների նպատակն է ապահովել նվազագույնը 20% էներգախնայողություն, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ ռեսուրսախնայողություն (ներառյալ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում)։ Տնտեսվարողների կողմից ձեռք բերվող հիմնական միջոցները պետք է ներառված լինեն GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում՝ ապահովելով երկարաժամկետ ֆինանսական և բնապահպանական օգուտներ, որոնք ստեղծում են լայն հեռանկարներ բիզնեսի համար: Հիմնական միջոցների ձեռքբերումից զատ՝ վարկավորման նպատակներից են նաև շրջանառու միջոցների համալրումը և առևտրային/ոչ բնակելի շենքերի, կայանների վերազինումն ու վերակառուցումը։
Հետվճար է տրամադրվում վարկի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների, իսկ վարկի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում։
ՎԶԵԲ վարկային գիծ, ինչպես նաև GEFF ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկի/լիզինգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարել +374 10 59 23 23: