Արմինֆո.Միջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են Հայաստանի ԿԸՀ վարչական շենքում:
ԿԸՀ-ի հաղորդագրության համաձայն, հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը:
IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցության ցանկության մասին:
ԿԸՀ անդամներն ի պատասխան հայտնել են համագործակցության շուրջ իրենց պատրաստակամության վերաբերյալ: