Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովում պետք է լինի էթիկայի հանձնաժողով։ Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ցավոք, մինչ օրս այդ հարցն իր լուծումը չի գտնում։ "Սկզբից ի վեր մենք խոսում էինք այդ մասին, բայց մինչ այժմ մենք չունենք այնպիսի հանձնաժողով, որը գործի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների տրամաբանությամբ", - ասել է ԱԺ նախագահը, հավելելով, որ հանձնաժողովի խնդիրն է լինելու պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը ։ Սակայն, ինչպես ընդգծել է Սիմոնյանը, հանձնաժողովի ստեղծման հարցը չպետք է կապել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին առնչվող միջադեպի հետ, ով իր ճեպազրույցներից մեկի ժամանակ վիրավորել էր լրագրողուհուն: "Այդ հարցը Մենք չենք քննարկել, բայց, քանի որ այն բարձրացվել է ընդդիմադիր պատգամավորների եւ լրագրողական հանրության կողմից, ակնհայտ է, որ խնդիրը քննարկվելու է", - հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է լրագրողական հանրությանը՝ կոչ անելով բոյկոտել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և բոլոր այն պատգամավորների գործունեությունը, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում նրան: