Արմինֆո. Պատերազմ չի լինելու, դրա համար ոչ մի հիմք չկա, խաղաղություն է լինելու: Այդ մասին ապրիլի 15-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն և ԱՀ-ն փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և պետությունների միջև հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:
Այդ իրողությունների հիման վրա Փաշինյանը կոչ է անում Ադրբեջանի բոլոր ուժերին զերծ մնալ հայտարարություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ են դնում այն:
«Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղ կյանքի։ Պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն », - համոզված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։