Արմինֆո. Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ապրիլի 16-ին ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: