Arminfo.info


 Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025 21:01
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյան. Երևանը երբեք այսքան մոտ չի եղել Բաքվի և Անկարայի հետ խաղաղությանը

Միրզոյան. Երևանը երբեք այսքան մոտ չի եղել Բաքվի և Անկարայի հետ խաղաղությանը

Արմինֆո.Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ ԱԳՆ ներկայացրել է  հարցազրույցի հայրերեն տեքստը.

 

Հարց. Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային քննարկմանը, որն արդեն կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ փորձել են ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ քննարկումը։ Այն որոշ չափով լարված էր, թե՞ պարզապես կողմերը ներկայացրին իրենց տեսակետները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

 

Արարատ Միրզոյան. Կասեմ, որ դա կառուցողական քննարկում էր։ Գիտեք, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։ Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և ամենայն հավանականությամբ հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է։

 

Հարց. Այո, դա, անշուշտ, ամենաճիշտ մոտեցումն է։ Կցանկանայի անդրադառնալ խաղաղության համաձայնագրին։ Ինչպես հայտնի է, երկու կողմերն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, երբ կարող է այդ ստորագրումը տեղի ունենալ։

 

Արարատ Միրզոյան. Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։  Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում, նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով։

 

Հարց. Հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցը, և ի՞նչ կարծիք ունեք այդ հնարավորության վերաբերյալ։

 

Արարատ Միրզոյան. Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան, որ հասկանում եմ։

Հարց. Այդ մասին նշեց նաև պարոն Բայրամովը քննարկման ընթացքում։

 

Արարատ Միրզոյան. Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

 

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

 

ՀարցԻսկ այդ համատեքստում, ի՞նչ կասեք Եվրոպական միության առաքելության մասին։

 

Արարատ Միրզոյան. Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը, կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով, այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: 

 

Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակեց Հայաստանի Սահմանադրությունը և, ինչպես դուք նշեցիք, այն դիտարկում եք որպես նախապայման: Ադրբեջանն ակնկալում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել, և Դուք նաև նշել եք քննարկման ընթացքում, որ ձեր Սահմանադրությունում փոփոխման պնդում չկա։ Բայց Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին: Այն ինչ Դուք ասում եք, ունի մեծ արժեք։ Բայց դա նաև իրավական խնդիր է, հետևաբար ինչպե՞ս է այն ավարտվելու։ Ինչպես կասե՞ք այս առնչությամբ։

 

Արարատ Միրզոյան. Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրությանն, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի։ Սահմանադրության նախաբանում առկա է հղում Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը հիմնված է այդ հռչակագրի վրա՝ մի շարք նպատակների և արժեքների համատեքստում։ Այնուհետև ներկայացվում են Սահմանադրության հիմնական դրույթները։ Ադրբեջանական կողմն կարծում է, որ Անկախության հռչակագրում կա պահանջ։ Ինչպես արդեն նշել եմ, և այժմ չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն սա հեշտությամբ կարող է ապացուցվել իրավաբանների կողմից, քանի որ բոլոր համապատասխան փաստաթղթերը բաց և հասանելի են։  Միաժամանակ, մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Եվ ես պատրաստ եմ բացատրել՝ ինչու։ Իրենց Սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց Անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը: Այսպիսով, Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Սա, բնականաբար, խնդիր է։ Եթե մենք խորանանք Սահմանադրության մեջ, ապա, սա անշուշտ խնդիր է: Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Եվ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմերի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից:

 

Հարց. Դուք վստա՞հ եք դրանում:

 

Արարատ Միրզոյան. Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։ Իսկ եթե, տեսականորեն, Սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում, բնականաբար, կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան՝ գնահատելու հետագա քայլերը։ Բայց կրկնում եմ, սա բացառապես տեսական սցենար է, քանի որ անցյալ սեպտեմբերին մենք ունեցանք մեկ այլ հնարավորություն՝ հասկանալու Սահմանադրական դատարանի մոտեցումը: Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համատեղ հանձնաժողովները ստորագրեցին իրենց առաջին միջազգային փաստաթուղթը՝ հանձնաժողովների կանոնակարգը։ Այս փաստաթղթում հստակ նշվում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ այն նույն սկզբունքի համաձայն, որի մասին խոսեցի՝ կողմերի միջև գոյություն ունեցած վարչական սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվեցին միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների։ Նշված կանոնակարգը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դատարանը տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը։ Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում։ Սակայն, կրկին նշեմ՝ տեսական հնարավորություն միշտ գոյություն ունի։

Եվ վերջապես, անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին։

 

Հարց. Լավ, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մինչ անցնելը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թեմային, խնդրում եմ ասելիքս որևէ կերպ վիրավորական չընդունեք, գիտեմ, որ «Զանգեզուրի անցուղի» եզրույթը Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։ Այնուամենայնիվ, թուրքական հասարակությունն ու մեդիան ծանոթ են այս ձևակերպմանը, և հենց այդ պատճառով եմ օգտագործում «Զանգեզուրի անցուղու» եզրույթը։ Թուրքիան ուշադիր հետևում է, թե երբ կարող է այդ երթուղին բացվել։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Կարծում եք՝ հնարավոր է՞, որ դա իրականություն դառնա մոտ ապագայում։

 

Արարատ ՄիրզոյանԴե, նախ և առաջ, ցանկանում եմ ընդգծել, որ մենք սկզբունքորեն որևէ խնդիր չենք տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում։

 

Հարց. Ես նկատի ունեի ձևակերպումը, որի մասին խոսում էի՝ «Զանգեզուր»։

 

Արարատ Միրզոյան. Խնդիրը կապված է ոչ թե բովանդակության, այլ ձևակերպման հետ։ Ամբողջ աշխարհը խոսում է նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների մասին, և մենք լիովին համամիտ ենք այս տրամաբանության հետ։ Ավելին, մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ՝ սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար. մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները։ Այսինքն, այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։

Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր՝ ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ՝ անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր։ Սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետև, մեր կարծիքով, այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը՝ սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը և հաղորդակցության այլ ձևերին։ Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապվածության ամբողջական վերականգնում, այդ թվում՝ երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Վերջապես, մեր տեսանկյունից, այս նախագիծն ունի լոգիստիկ պատկերն արմատապես փոխելու ներուժ՝ առնվազն տարածաշրջանային մակարդակով։ Ես չեմ տեսնում որևէ բացասական ազդեցություն ներգրավված կողմերից որևէ մեկի համար:

 

Հարց. Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք դրական քայլեր։ Եթե չեմ սխալվում, առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ըստ էության, մենք էական առաջընթաց չենք տեսնում։ Արդյո՞ք իրոք այդպես է, թե՞ Դուք այլ ընկալում ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը։

 

Արարատ Միրզոյան. Այո, Դուք ճիշտ եք, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ։

Դուք նշեցիք նաև բեռնափոխադրումների մասին։ Կցանկանայի հավելել, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

 

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը։

 

Արարատ Միրզոյան. Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։

 

Հարց. Դա կարևոր դիտարկում էր, քանի որ Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է։

 

Արարատ Միրզոյան. Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։

 

Հարց. Լա՞վ, իսկ արդյոք կարևոր է, թե ո՞ր ուղղությունն է առաջինը շարժվում առաջ:

 

Արարատ Միրզոյան. Դա կարևո՞ր է։

 

Հարց. Ես Ձեզ եմ հարցնում։

 

Արարատ Միրզոյան. Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում։

 

ՀարցՎերջին հարցս վերաբերում է ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին։ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի։ Ուկրաինայի պատերազմը դեռևս շարունակվում է, և դժվար է կանխատեսել դրա ելքը, իսկ Տրանսատլանտյան միասնությունը, Թրամփի վարչակազմից հետո, կարծես թե ենթարկվում է որոշ ճնշումների։ Այս համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում գլոբալ հակամարտությունների այս պատկերը։

 

Արարատ Միրզոյան. Կարճ ասած՝ դուք բավականին ճշգրիտ նկարագրեցիք իրավիճակը։ Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների և ցնցումների։ Մենք գտնվում ենք մի խաչմերուկում, որտեղ միևնույն ժամանակ առկա են և՛ գլոբալ կայունացման հնարավորություններ, և՛ հակամարտությունների խորացման ու երկարաձգման վտանգներ։ Կարծում եմ՝ ներկայումս աշխարհում գրեթե ոչ ոք վստահությամբ չի կարող կանխատեսել զարգացումների ուղղությունը։ Եվ եթե վերադառնում ենք մեր տարածաշրջան, հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մենք նպաստում ենք այդ գլոբալ անկայունությանը, թե՞ ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Մենք կարող ենք ընտրություն կատարել։ Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար։ Այն ապագան, որը հիմնված է ներկա պահին ընդունվող համարձակ ու խելամիտ որոշումների վրա։ Կարող ենք ձևավորել ավելի ապահով, ավելի կանխատեսելի ու բարեկեցիկ միջավայր մեր քաղաքացիների և գալիք սերունդների համար։ Բայց կա նաև այլ ճանապարհ՝ շարունակել առաջնորդվել հին մոտեցումներով՝ թշնամանք, հակամարտություն, փոխադարձ անհանդուրժողականություն։ Դա, անկեղծ ասած, երբեմն հեշտ է թվում՝ քան ապագա կառուցելը։ Չէ՞ որ հեշտ է անվերջ թվարկել պատճառներ՝ թե ինչու չի ստացվում հաստատել հարևանություն։ Դուք կարող եք մատնանշել տասը պատճառ, ես կարող եմ ավելացնել ևս տասնհինգը, մեր ադրբեջանցի գործընկերները՝ ևս քսան։ Եվ բոլոր պատճառները կարող են իրենց տրամաբանությունն ունենալ։ Բայց եթե ցանկությունն այն է, որ թշնամությունը շարունակվի, ապա դա անելն ամենահեշտն է։ 

 

Հարց. Երբ համեմատում եք ներկան անցյալի հետ, արդյո՞ք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր ավելի հե՞շտ է։

 

Արարատ Միրզոյան. Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ովՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ով
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա