Արմինֆո. Մասիս քաղաքում ծառասպանդության նոր մեթոդալոգիա են մշակել՝ «կտրել հսկա կանաչ ծառը, կոճղի վրա ծաղկամանով դեկորատիվ բույսեր դնել»։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգում է բլոգեր Էդուարդ Հայրումյանը։
«Մասիսի համայնքապետարանի դիմացի երբեմնի ծառախիտ այգին այժմ դարձել է Գուգլի քարտեզների հուշ։ Հատվել են տասնյակ կանաչ ծառեր, փոխարենը տնկվել փոքրիկ դեկորատիվ ակացիաներ կամ ծաղկամաններով բույսեր դրվել։
Ծառերի այս համատարած սպանդը հիմնականում մասնագետների պակասի, կանաչապատման ոլորտում աշխատող անգրագետների ու Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերահսկողության տոտալ բացակայության և բնակիչների անտարբերության պատճառով է», - գրել է Էդուարդ Հայրումյանը՝
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին խնդրելով ուսումնասիրել իրավիճակը։