Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2015 14:33

Կարինե Մանուկյան

Քաղաքապետարան. Չեղարկելով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը՝ մենք այն պետության ջրաղացին ջուր լցրած կլիենք, ով հենց սպասում է մեր ընկճվելուն

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության կարգախոսը, տոնակատարության  ծրագրային ու կազմակերպչական մանրամասներն ու հատկապես՝ նորույթները։  Քաղաքապետի տեղակալը անդրադարձել է նաև «Էրեբունի-Երևանի» սոցիալական բաղադիրչին, որը նախորդելու է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության բուն օրերին. քաղաքի տարիքի թվով պայմանավորված՝ 2797 քաղաքացիներ Երևանի օրվա առթիվ նվերներ են ստանալու։

 

Երևանի տոնը՝ «Էրեբունի-Երևանը», ամեն տարի նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ և կիրակի օրերին։ ««Էրեբունի-Երևան 2797»-ի ծրագիրը շուրջ եռամսյա ջանքերի արդյունք է. երեք ամսի առաջ սկսեցինք  նախաատրաստական աշխատանքները, որոնք գրեթե ավարտման փուլում են և ունենք հնարավորություն ձեր միջոցով հանրությանն այդ մասին իրազեկելու։ Անշուշտ, ծրագրում ընդգրկված են հիմնականում ավանդական միջոցառումները, սակայն դրանում եղել են որոշ փոփոխություններ՝ նորույթներ, որոնք էլ կմանրամասնեմ։ Նախորդ տարվա պես մեր միջոցառումների ցանկը առատ է»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։

 

Այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, «Էրեբունի-Երևանի» ծրագրում ընդգրկվել են նաև տարելիցի ոգուն համապատասխան միջոցառումներ։ Հոկտեմբերի 10-ին Երևանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում, Հին Ջուղայի խոնարհված խաչքարերի կրկնօրինակների կողքին կցուցադրվեն Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր անձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Ցուցադրությունը կկրի «Քարե կոթողներ» խորագիրը։

 

Նույն օրը «Երախտագիտություն» խորագրով ցուցադրություն կբացվի Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ Ցուցադրությունում ներկայացված կլինեն Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճեները։ Ցուցադրությունը Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն է։

 

«Այդ օրերին Երևանում բազմաթիվ հյուրեր են լինելու աշխարհի ամենատարբեր քաղաքներից, ովքեր ևս կիարզեկվեն այդ պատմություններին, միգուցե և՝ իրենց քաղաքների նախկին քաղաքապետերի այդ տարիներին գործունեությանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

Հոկտեմբերի 10-ին՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առաջին օրը տեղի կունենա նաև ավանդական դարձած ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի և տարազների ու խոհանոցի ցուցահանդրույթուն-տոնավաճառը՝  Էրեբունի փողոցում։ Տոնական առաջին օրը կամփոփվի «Երևանում տոն է» խորագրով համերգով, որը կհաջորդի տոնավաճառին։

«Երևան քաղաքը սկիզբ է առնում Էրեբունի հնավայրից, հետևաբար, հենց այդտեղից ենք սկսում «Էրեբունի-Երևան»-ի բուն միջոցառումները»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

Հոկտեմբերի 12-ը՝ տոնակատարության ամենաբազմազան ու բազմաթիվ միջոցառումներով օրը, ևս կմեկնարկի ավանդական դարձած միջոցառումներով՝ ջրցանների շքերթով, արձանների լվացումով, Սարյանի պուրակում գեղարվեստի ցուցահանդեսով։ Քաղաքապետի տեղակալը օրվա ժամանակագրությամբ առաջին միջոցառումներում հատկանշել է «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության և քաղաքային ծրագրերի էքսպո ցուցահանդեսը, որում ներկայացված են լինելու Երևանի հեռանկարներն ու արդի Երևանում զարգացման միտումները։

 

Քաղաքի տոնում նորույթ-միջոցառում է «Խոսող խաղալիք»-ը, որը «Երևանյան ամառ 2015» ծրագրում այս տարի ընդգրկվել էր և ամենասիրված փառատոնային օրերից եղավ։ Երևանի մանկական զբոսայգում տիկնիկային թատրոնները, թատերական խմբերը երեխաների համար ներկայացումներ կցուցադրեն։

 

«Էրեբունի-Երևան 2797»-ը հագեցած է լինելու նաև մարզական միջոցառումներով։ Իսակովի պողոտային զուգահեռ նորակառույց արագընթաց ճանապարհի հարակից, հատուկ հատկացված տարածքում մոտոկրոսսի, կվադրոցիկլի և լեռնային հեծանվասպորտի ցուցադրական ելույթներ են լինելու՝ բազմամյա փորձ ունեցող հմուտ մարզիկների մասնակցությամբ։ Մարզական ցուցադրական ելույթներ կարելի է տեսնել նաև Ազատության հրապարակում՝ օդային ակրոբատիկա, սթրիթվորքաութ, սթրիթբոլ, թռիչք բարձրությունից և այլն։  Ազատության հրապարակում մարզական ծրագրին հաջորդելու է ռոք համերգը։

 

Պաշտոնական հանդիսությունը այս տարի էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց է կայանալու՝ ժ. 14։00-ին։ Հանդիսության ընթացքում մի շարք քաղաքացիների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս տարի, պաշտոնական հանդիսությունից հետո, շքերթի փոխարեն, երաժշտաթատերական ներկայացում է լինելու, որին կհաջորդի պարային շքերթը։ «Էրեբունի-Երևան 2797»-ին տոնական շքերթի են դուրս գալու նաև փողային նվագախմբերը՝ Թումանյան փողոցից քայլերթով շարժվելով դեպի քաղաքապետարան։ Բուհերի սաները ևս առանձին հարթակ կունենան։Հյուսիսային պողոտայում Երևանյան երգերի շնորհանդես և կարաոկեի հարթակ է լինելու։

 

«Տպագրվել է Երևանյան երգերի ժողովածու։ Այն իր տեսակի մեջ առաջինն է՝ նոտագրված, խոսքերով, հեղինակների ու կատարողների անուններով։ Կարծում եմ, այս երգարանը նվեր կլինի Երևանը սիրող բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելու Երևանի մասին երգեր»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

Կարապի լճում Հայաստանի էթնիկ համույթների բեմահարթակն է և էքսպո ցուցահանդեսը։ Հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց երգարվեստը, պարարվեստը, ինչպես նաև Հայաստանում տպագրվող իրենց համայնքների թերթերն ու  ամսագրերը: «Նվիրում ենք մայրաքաղաքին». Ազնավուրի հրապարակում մարզերի քաղաքների ողջույն-համերգն է։ «Էրեբունի-Երևան 2797»-ին առաջին անգամ Հայաստանի մարզկենտրոն քաղաքների լավագույն համույթներն են ելույթ ունենալու։ Մարզաբնակ երեխաներն էլ որպես հյուրեր են հրավիրված։

 

«Երևանի վարչական շրջանները երեք տարի է համագործակցության համաձայնագրեր ունեն հանրապետության տարբեր մարզերի և ԼՂՀ տարբեր շրջանների ու քաղաքների հետ, և համագործակցությունը ակտիվորեն ընթանում է։ Եվ Երևանի տոնի առթիվ մայրաքաղաքի վարչական շրջանների հրավերով Երևան կգան երեխաներ բոլոր մարզերից։ Նրանց տեղափոխման և տոնին լիարժեք մասնակցելու բոլոր անհրաժեշտ միջոցները կապահովվի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

 

«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով «Էրեբունի-Երևան 2797»-ը կամփոփվի նույնանուն խորագրով գալահամերգով։ Ելույթ կունենան հայկական էստրադայի երգիչները, երգչուհիները, համույթները։  «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով համերգին կհաջորդի հրավառությունը, ապա՝ դիսկոտեկը։ Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև «Իմ ջերմ ու բարի քաղաք» սոցիալական ծրագիրը։ «Քաղաքապետի այս նախաձեռնությունն այնցյալ տարի բավականին լավ արձագանք ստացավ։ Այս տարի էլ այն հոկտեմբերի մեկից կմեկնարկի և 2797 ընտանիքներ քաղաքի տոնի առթիվ նվերներ կստանան։ Ցուցակը բազմաշերտ է. ընգրկված են ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներ՝ Արցախում զոհվածների ընտանիքներ, պատերազմի հաշմանդամների ընտանիքներ, 2014-15 թթ. զոհված զինծառայողերի ընտանիքներ, հաշմանդամ ունեցող ընտանիքներ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայ ընտանիքներ։ Հարկ է նշել, որ ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել. ամեն ինչ արվել է, որ կրկնություն չլինի»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծրագրում ընգդրկված է նաև երանաբնակ զինծառայողների ծնողների այցը զավակներին։ Հոկտեմբերի 17-ին սահմանամերձ զորամասեր կմեկնեն շուրջ 1400 հերթագրվածներ։ Արամ Սուքիասյանը կարևորել է նաև պատվիրակությունների ներկայությունը տոնակատարությանը։ «Երևանը բազմաթիվ քույր և գործընկեր քաղաքներ ունի, որոնք հրավիրվել են տոնին մասնակցելու. այս պահին իրենց մասնակցությունն արդեն հավաստել են 20 պատվիրակություններ, որոնցից 7-ը քաղաքապետերի գլխավորությամբ են ժամանելու Երևան»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

 

Վերջին օրերին քննարկվող «Էրեբունի-Երևան 2797»-ը չեղարկելու և տոնի բյուջեն սահմանամերձ գյուղերին ուղղելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան Արամ Սուքիասյանը, մասնավորապես, նշել է. «Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ավագանու հաստատմամբ համայնքային բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել տոնակատարության ծրագրերին։ Ինչ վերաբերում է քննարկվող հարցին, Երևան համայնքը իր լիազորություններն ունի՝ սահմանված օրենքով և դրանք տարածվում են միայն Երևան համայնքի վարչական տարածքում։ Ասել է թե՝ քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես Երևան քաղաքի վարչական սահմաններում ու մայրաքաղաքի կարիքների համար։ Այն կարծիքը, որ պետք է չեղարկել տոնը, անշուշտ, քննարկվել է։ Բայց Երևանը, ինչպես աշխարհի բոլոր մյուս քաղաքներն ու հատկապես՝ մայրաքաղաքները, պետք է նշի իր տոնը և պետք է  հպարտությամբ ու ներկայանալի նշի, որովհետև համայն հայության մայրաքաղաքն է։ Ես կարծում եմ, որ չեղարկելով մենք այն պետության ջրաղացին ջուր լցրած կլիենք, ով հենց սպասում է մեր ընկճվելուն։ Եվ հետո, արդյո՞ք նման քայլը չի նշանակի կասկածել մեր զինվորի ոգուն, սպայական  անձնակազմի պատրաստականությանն ու ռազմական մտքին… Անշուշտ, սահմանում խաղաղությունը բոլորիս է անհրաժեշտ, և մենք ունենք մարտունակ բանակ, որը պատվով ապահովում է մեր սահմանների ամրությունը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

 

«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով «Էրեբունի-Երևան 2797»-ը կազդարարվի հոկտեմբերի 1-ից մեկնարկող սոցիալական ծրագրով։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ