Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի հարցեր։
Ինչպես հաղորդել է ինքը՝ Միրզոյանը, հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում դիվանագիտական ֆորումի հարթակներում։ Նրա ասելով՝ դա լավ հնարավորություն էր անդրադառնալու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմքերին։
"Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և դրա ստորագրման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը", - գրել է Միրզոյանը Twitter-ի (X) իր միկրոբլոգում: