Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցրել է ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ Գլխավոր դատախազության շենքերի առջև նախատեսվող ակցիայի մասին:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին»: