


Երևանում հոկտեմբերի առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +28°: Այդ մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքը:
Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +26...+28°Շ, երրորդ տասնօրյակում ՝ օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև –1... + 1°Շ: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 27-32 մմ):


