Արմինֆո. Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Բանակցությունների լուսանկարները հրապարակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նյութի հրապարակման պահին հանդիպումներից մանրամասներ չեն ներկայացվել։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ, ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և նավագնացության անվտանգությունը: