Արմինֆո. 2025 թվականի ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձան, կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ «Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը ։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը նշել է, որ առայժմ որոշված չէ պայմանագրի ստորագրման ժամանակը եւ վայրը։ Անդրադառնալով մնացած երկու կետերի բովանդակությանը, որոնք համաձայնեցվել են, Փաշինյանը հաղորդել է, որ դա երրորդ երկրների ուժեր չտեղակայելու և միջազգային հայցերից հրաժարվելու շուրջ պայմանավորվածություն է: